Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որոնց տակ հստակ անուն-ազգանուններ կան

Դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որոնց տակ հստակ անուն-ազգանուններ կան
27.09.2025 | 13:40

Արդեն հինգ տարի է անցել մեր պատմության ամենաաղետալի էջերից մեկը դարձած սեպտեմբերի 27-ից։ Սեպտեմբերը չպետք է լիներ ողբերգության ամիս․ այն մեր հաղթանակների ու հերոսությունների հիշողությունն էր կրում։ Բայց Օրվա կառավարիչները, ովքեր ամեն օր բարձրաձայնում են «մարդու մասին», շեշտում «հանրային համերաշխության» թեման, մինչ օրս չեն ունեցել նվազագույն բարոյական համարձակությունը հրապարակելու 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական ցանկը և անհայտ կորածների ցուցակը։

Սա պարզապես վարչական անպատասխանատվություն չէ․ սա նրանց իրական դեմքն ու էությունն է։ Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սուգի ու կորստի ամիս։ Նրանք քայլ առ քայլ, հետևողականորեն հաղթող մարդուն վերածեցին բթացած մանկուրտի՝ զրկելով ժողովրդին ինքնավստահությունից, հաղթական հիշողությունից ու ապագայի նկատմամբ հավատից։

Եվ դեռ կգրվի իրական պատմությունը, դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը, որոնց տակ հստակ անուն-ազգանուններ կան։

Հ.Գ. Ոչ մի կասկած չունեմ, որ դրանցից ոչ ոք Եռաբլուր չի գնալու:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2745

Մեկնաբանություններ